Իտալիայում երեկ մեկնարկել է Ա Սերիայի հերթական՝ երրորդ տուրը։ Միլանի «Ինտերը» տնային խաղում 4-0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։
Այդ խաղից գոհ է Մարկուս Թյուրամը, ով այս խաղում դուբլ ձևակերպեց․ նա արդեն 4 գոլ ունի իր ակտիվում այս մրցաշրջանում։
«Սա ընդամենը երրորդ տուրն է: Մենք ցանկանում էինք ուժեղ հանդիպում անցկացնել բարդ մրցակցի դեմ։ Եվ ամեն ինչ ստացվեց: Բարելան ևս գեղեցիկ գոլեր է խփում, ես ուրախ եմ նրա համար»,- Մարկուս Թյուրամի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Իտալիայի Ա Սերիայի առաջնության հաջորդ տուրում «Ինտերը» կխաղա «Մոնցայի» հետ։
























































