Սիմոնե Ինձագին գնահատել է Ա Սերիայի 3-րդ տուրում «Ատալանտայի» նկատմամբ իր թիմի տոնած ջախջախիչ հաղթանակը (4-0).
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, տղաները առաջին րոպեներից ճիշտ գնահատեցին խաղը։ Սա այն է, ինչ ես խնդրել էի, մենք գիտեինք, թե ինչ դժվարություններ են բնորոշ «Ատալանտայի» հետ հանդիպմանը։
Մենք գերազանց անցկացրինք առաջին կես ժամը, հետո մրցակիցներն ավելացրին տեմպը։
Հետո վերադարձանք խաղին ու այդպես ավարտեցինք հանդիպումը՝ հաղթելու մեծ ցանկությամբ։ Սկզբում Թուրամի հարվածը դարպասաձողին, հետո երրորդ ու չորրորդ գոլերը, ու ամեն ինչ ավելի հեշտացավ։ Մեր ֆուտբոլիստներն այսօր հիանալի են»,- ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչը խաղից հետո:
























































