«Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Չելսիից» հարձակվող Ռահիմ Ստերլինգի տեղափոխության մասին։ Անգլիացին նոր թիմում հանդես կգա վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։
2023/24 մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Ընդհանուր առմամբ, 29-ամյա վինգերն իր կարիերայի ընթացքում Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 380 հանդիպում, դարձել 123 գոլի և 63 գոլային փոխանցման հեղինակ։
Ստերլինգը նախկինում հանդես է եկել նաև «Քուինս Պարկ Ռեյնջերսում», «Լիվերպուլում» և «Մանչեսթեր Սիթիում»:
























































