Ա Սերիայի 3-րդ տուրում Միլանի «Ինտերը» ընդունել էր Բերգամոյի «Ատալանտային» և հաղթեց 4-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեց Ջիմշիտին՝ արդեն 3-րդ րոպեին գրավելով սեփական դարպասը։ Իսկ 7 րոպե անց Բարելան կրկնապատկեց այն։
47-րդ րոպեին Թյուրամը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 56-ին դուբլի հեղինակ դարձավ Մխիթարյանի փոխանցումից հետո։
Այս խաղից հետո միլանյան ակումբն ունի 7 միավոր իր ակտիվում և ժամանակվորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ Բերգամոյի թիմն ունի 3 միավոր։
























































