27 տարեկանում մահացել է ուրուգվայական «Նասիոնալի» կիսապաշտպան Խուան Իզկիերդոն, հայտնում է հարավամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր սրտերում ամենախոր ցավով և ցնցումով ակումբը հայտնում է Խուան Իզկիերդոյի մահվան մասին։ Մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, ընկերներին, գործընկերներին ու հարազատներին»,- ասվում է ակումբի տարածած ցավակցական ուղերձում։
Իսկիերդոյի հետ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին Լիբերտադորեսի գավաթի 1/8-րդ եզրափակիչի բրազիլական «Սան Պաուլոյի» հետ հանդիպման ժամանակ։ 27-ամյա ֆուտբոլիստը 84-րդ րոպեին ընկել է գետնին` առանց մրցակիցների հետ բախման: Նրան շտապօգնության մեքենայով հեռացրել են խաղադաշտից և տեղափոխել հիվանդանոց։
Իզկիերդոն մահացել է օգոստոսի 28-ին՝ առիթմիայի պատճառով շնչառության դադարեցումից հետո։