«Լիվերպուլը» հայտարարել է, որ համաձայնության է եկել «Վալենսիայի» հետ 23-ամյա դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի տրանսֆերի հարցում։
Ընդգծվում է, որ վրացի ֆուտբոլիստը անգլիական ակումբ կտեղափոխվի հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Մինչ այդ պահը Մամարդաշվիլին կշարունակի խաղալ «չղջիկների» կազմում։
Ըստ Transfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 30 մլն եվրո։
Դարպասապահը իսպանական ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ձմռանից։
Անցած մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, որոնցից 13-ում դարպասն անառիկ է պահել, իսկ մնացածում բաց թողել 34 գնդակ։
























































