ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը որոշել է աջակցել Սան Պաուլոյի բնակիչներին։ Այս քաղաքը ամենախոցելին է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Բրազիլայում: Այդ մասին հայտնում է as.com-ը:
Ֆուտբոլիստը միացել է բարեգործական արշավին, որը հովանավորվում է սերֆինգի աշխարհի կրկնակի չեմպիոն Գաբրիել Մեդինայի կողմից:
«Համերաշխությունը պետք է լինի ավելի վարակիչ, քան վիրուսը», — ասել է Նեյմարը սոցիալական ցանցերում:
Ավելի վաղ, Նեյմարի թիմակից Կիլիան Մբապեն մեծ գումար է նվիրաբերել Պիեր Աբատի ֆոնդին, որն օգնում է անօթևան մարդկանց: