«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին խոսել է Իսպանիայի ազգային հավաքականում թիմակիցների հետ ունեցած իր հարաբերությունների մասին։
19-ամյա ֆուտբոլիստը հատկապես առանձնացրել է իր ակումբային թիմակից Էրիկ Գարսիային, ինչպես նաև անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարկ Կուկուրելյային։
«Էրիկ Գարսիայի հետ մենք ամենաշատն ենք կատակում ու ծիծաղում, իսկ Կուկուրելյան, իր չափազանց մեծ էներգիայի ու ինտենսիվության պատճառով, բոլորից հաճախ է ազդում նյարդերիս վրա։ Սակայն ես ոչ մեկի դեմ քեն չեմ պահում. հանգիստ բնավորություն ունեմ և պարզապես վայելում եմ խաղը»,- Կուբարսիի խոսքն է մեջբերում Barca Buzz պարբերականը։
Բեք․



























































