ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեծ գումար է նվիրաբերել Պիեր Աբատի ֆոնդին, որն օգնում է անօթևան մարդկանց:
«Մտահոգված լինելով ճգնաժամի հետևանքներով մարդկանց մոտ առաջացող առողջական խնդիրներով, Կիլիան Մբապեն շատ մեծ նվիրատվություն է կատարել մեր հիմնադրամին՝ ի աջակցություն անօթևաններին:
Նրա առատաձեռնությունը թույլ կտա, մասնավորապես, իրականացնել առաջին բուժօգնության միջոցառումներ. ապահովել ջուր եւ հիգիենա, անբարենպաստ պայմաններում հայտնված անօթևանների համար՝ սննդի եվ բնակարանների հասանելիություն:
Հիմնադրամն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Կիլիան Մբապեյին՝ իր մեծահոգության և ուշադրության համար»,-ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ: