«Սելթիկի» գլխավոր մարզիչ Նիլ Լենոնը ՊՍԺ-ի հետ ընկերական խաղից հետո (0-4) խոսել է Նեյմարի ու Կիլիան Մբապեի մասին։
«Նա փորձում էր հրահրել մեզ։ Ես խաղացողներիս ասացի, որ կարգուկանոն պահպանեն ու դա լուրջ չընդունեն։ Նեյմարը հրահրում է, դա հայտնի է։
Խաղի մեկնարկից մեկ րոպե անց մտածեցի․ «Օ, Աստված իմ» (Խաղի առաջին րոպեին Մբապեն գոլ էր խփել՝ ArmSport): Սա համաշխարհային մակարդակի որակ է։
Գոհ եմ, որ անցանք սրա միջով։ Երբեմն ֆուտբոլիստները պիտի այս մակարդակի խաղ տեսնեն, որպեսզի զգան, որ պետք է ձգտեն դրան»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Independent-ը։