ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի մասին։
«Զարմացած չեմ։ Նա լավ տրամադրությամբ ու լավ մարզավիճակով է վերադարձել։ Շատ արագ է ադապտացվում բոլոր մարզումներին, շատ շուտ արագություն է հավաքում։ Նրա համար կարևոր է հնարավորինս շատ խաղալը։ Նրան այնքան խաղաժամանակ է տրվել, որքան հնարավոր էր։ Այսօր խաղադաշտում կլինի։ Նա լավ մարզավիճակում է, վճռական է տրամադրված, իսկ դա մեզ համար ամենահաճելին է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Այսօր՝ հուլիսի 24-ին, ՊՍԺ-ն Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում կմրցի «Սենտ-Էտյենի» հետ։