Estadio Deportivo-ի հաղորդմամբ, իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կմնա ակումբում: 26-ամյա ֆրանսիացին հրաժարվել է ընդունել «Միլանի», «Ռեալի» կամ «Արսենալի» առաջարկը:
Նախկինում հաղորդվել էր, որ «Բետիսը» 40 մլ եվրոյից պակաս գումարով բաց չի թողնի խաղացողին: Պայմանագրում, որը նախատեսված է մինչև 2023 թ, սահմանված է 100 մլն եվրո հրաժարագին: Ֆեկիրը «Բետիս» է տեղափոխվել «Լիոնից»՝ 20 մլմ եվրոյի դիմաց: Եթե ֆուտբոլիստը տեղափոխվի այլ ակումբ, «Լիոնը» կստանա տրանսֆերի 20 տոկոս գումարը՝ ըստ նախնական համաձայնության:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում Ֆեկիրը խփել է 7 գոլ ու կատարել 6 արդյունավետ փոխանցում: