«Բետիսը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի հետ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը գոհ է 28-ամյա ֆրանսիացու խաղից եւ ցանկանում է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել նրա հետ: Հաղորդվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
Ֆեկիրը խաղում է «Բետիսում» 2019 թվականի հուլիսից, 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 8 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: