ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է կանանց ազգային հավաքականների զբաղեցրած դիրքերը թարմացված վարկանիշային աղյուսակաում:
Հայաստան ազգային հավաքականը զբաղեցնում է 126-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ վերակազմավորումից հետո, առաջին, անգամ, մեր ընտրանին մարտի սկզբին անցկացրեց 2 ընկերական հանդիպում՝ Լիտվիայի հավաքականի հետ՝ կրելով մեկ պարտություն ու խաղալով մեկ ոչ-ոքի:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը: Երկրորդ տեղում Գերմանիան է, իսկ եռյակը եզրափակում է Ֆրանսիան: Տասնյակում են նաև Նիդերլանդերը, Շվեդիան, Անգլիան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան ու Կորեայի ԺԴՀ-ը: