ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Մոնպելյեին» խոշոր՝ 6-0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Բրեդլի Բարկոլան, մեկական գոլ խփեցին Մարկո Ասենսիոն, Աշրաֆ Հակիմին, Ուորեն Զաիր-Էմերին և Լի Կան Ինը։
Փարիզյան թիմի նորեկ Ժոաո Նևեսը երկու գոլային փոխանցում կատարեց, ինչպես և վինգեր Ուսման Դեմբելեն:
Սեպտեմբերի 1-ին ՊՍԺ-ն արտագնա խաղում կխաղա «Լիլի» հետ: «Մոնպելյեն» օգոստոսի 31-ին կընդունի «Նանտին»:
























































