«Նապոլին» համաձայնության է եկել «Չելսիի» հետ՝ 31-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռքբերելու հարցում. ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերի համար իտալական թիմը ֆիքսված 30 միլիոն եվրո կվճարի՝ գումարած 15 միլիոն եվրո հավելավճար:
Աղբյուրի համաձայն՝ բելգիացի հարձակվողը «Նապոլիի» հետ երեք տարվա պայմանագիր կկնքի:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում»: Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: