Գերմանացի 33-ամյա կիսպաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթի» վերադառնալու որոշումը։
««Մանչեսթեր Սիթիում անցկացրած յոթ տարիներս լիակատար գոհունակության շրջան էին ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս:
Ես հասունացել եմ որպես մարդ և խաղացող, հատուկ հարաբերություններ եմ զարգացրել «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների հետ և հասել եմ անհավանական հաջողությունների։ Դա բացառիկ շրջան էր իմ կյանքում։ Ակումբ վերադառնալու հնարավորությունը շատ բան է նշանակում։
Բոլորը գիտեն, թե որքան հարգանքով եմ վերաբերվում Պեպ Գվարդիոլային. նա աշխարհի լավագույն մարզիչն է: Նրա հետ ամեն օր աշխատելը ձեզ ավելի լավն է դարձնում: Դուք անընդհատ մարտահրավեր եք զգում, և դա հենց այն է, ինչ ցանկանում է ցանկացած մասնագետ: Չեմ համբերում, թե երբ եմ նորից աշխատելու նրա հետ։
Իմ թիմակիցները համաշխարհային կարգի ֆուտբոլիստներ են։ Ես անկեղծորեն ուրախ եմ նրանց հետ մարզվելու և խաղալու հնարավորություն ունենալու համար։Չեմ համբերում, թե երբ եմ նորից կրելու «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկը»,- ասել է Իլկայ Գյունդողանը «Քաղաքայինների» մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը անգլիական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ «Բարսելոնայում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո։
























































