Ալվարո Մորատան վնասվածք է ստացել «Միլանի» կազմում իր նորամուտի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, հարձակվողը վնասել է քառագլուխ մկանը Ա Սերիայի «Տորինոյի» հետ խաղում (2:2):
Նա չի կարողանա խաղալ «Պարմայի» և «Լացիոյի» դեմ և չի հրավիրվի Իսպանիայի հավաքականի՝ Սերբիայի և Շվեյցարիայի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին:
Սպասվում է, որ Մորատան բաց կթողնի 2-3 շաբաթ։
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, ապաքինման շրջանը կկազմի առնվազն 3 շաբաթ, իսկ «Տորինոյի» դեմ խաղի մեկնարկին Ալվարոն արդեն վնասվածք ուներ։
























































