FourFourTwo-ն կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն վինգերների վարկանիշային աղյուսակը։
Այն գլխավորում է Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ, Չելսի):
Երկրորդ տեղը զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն (Մանչեսթեր Յունայթեդ), երրորդը՝ Սոն Հին Մինը (Տոտենհեմ):
Լավագույն տասնյակում են նաև Էդեն Ազարը (Չելսի), Սադիո Մանեն (Սաութհեմփթոն, Լիվերպուլ), Գարեթ Բեյլը (Սաութհեմփթոն, Տոտենհեմ), Ռոբերտ Պիրեսը (Արսենալ, Ասթոն Վիլա), Ռայան Գիգզը (Մանչեսթեր Յունայթեդ), Ռիյադ Մահրեզը (Լեսթեր, Մանչեսթեր Սիթի) և Դեյվիդ Բեքհեմը (Մանչեսթեր Յունայթեդ):