Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին, հայտնում է Շվեյցարիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Նա շնորհակալություն է հայտնել թիմի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին, երկրպագուներին և ընտանիքին՝ աջակցության համար։
«Մեծ պատիվ և արտոնություն էր 12 տարվա ընթացքում 94 խաղում ներկայացնել իմ երկիրը միջազգային ամենաբարձր մակարդակով: Հարևան Գերմանիայում ևս մեկ հիանալի Եվրոպայի առաջնությունն ավարտելուց հետո, որտեղ ես անմոռանալի տարիներ եմ անցկացրել Բունդեսլիգայում, եկել է հրաժեշտի ժամանակը»,- ասել է 35-ամյա Զոմմերը։
Ֆուտբոլիստն իր նորամուտը Շվեյցարիայի հավաքականի կազմում նշել է 2012 թվականի մայիսին՝ Ռումինիայի դեմ ընկերական խաղում (0-1):
Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 94 հանդիպում։
























































