Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի «Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում իր կատարած սխալի մասին։
«Կարևոր հաղթանակ էր, առաջին խաղակեսում պարտվում էինք 0:1 հաշվով: Երկրորդում մենք ճնշեցինք և ավելի շատ պահեր ստեղծեցինք։ Մինչ ընդմիջումը ևս կային լավ պահեր, փորձեցինք, բայց չկարողացանք։ Ի վերջո դա իմ սխալն էր։ Դու չես կարող խաղալ դեմքով, նրանք ինձ մանկուց են այդպես սովորեցրել, բայց ես չէի նկատել մրցակցիս»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
Սպերցյանը հանդիպման վերջնամասում ուղղեց առաջին խաղակեսում թույլ տված սխալը՝ գոլային փոխանցում կատարելով Մոզես Կոբնանին ու սկիզբ դնելով իր թիմի քամբեքին։
Նշենք, որ ՌՊԼ-ի անցկացված 5 տուրերից հետո «Կրասնոդարը» վաստակած 9 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում։
























































