Իտալիայի Ա Սերիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության նորեկ «Վենեցիային»։
Հանդիպումն ավարտվեց հռոմեական թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Անդերսոնը։
Տանտերերի կազմում գոլերը հեղինակեցին Կաստելանոսն ու Ձագանին, ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց Ալտարեն։
























































