«Բրայթոնի» կիսապաշտպան Ջեյմս Միլները սահմանել է Անգլիայի առաջնությունում ամենաշատ մրցաշրջանների ռեկորդը։
38-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր «Ճայերի» մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Էվերտոնի» դեմ խաղում (3-0)։
Միլների համար այս մրցաշրջանը 23-րդն է անգլիական ֆուտբոլի էլիտայում։ Այս ցուցանիշով նա գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսին, ով 22 մրցաշրջան էր անցկացրել ԱՊԼ-ում։
Նախկինում Միլները հանդես է եկել «Լիդսում», «Նյուքասլում», «Աստոն Վիլայում», «Մանչեսթեր Սիթիում» և «Լիվերպուլում»: Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի 634 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 55 գոլի և 87 գոլային փոխանցման հեղինակ։
























































