Կայացել է Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի «Ալ Նասր»-«Ալ Հիլալ» հանդիպումը, վերջինս հաղթեց 4-1 հաշվով։
Հանդիպման 44-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը։
Սակայն երկրորդ խաղակեսում «Ալ Հիլալը» շրջեց հանդիպման ընթացքը։
55-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը՝ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի փոխանցումից։ 63-րդ րոպեինգոլի հեղինակ դարձավ ինքը՝ Միտրովիչը։ 6 րոպե անց Միտրովիչը դուբլի հեղինակ դարձավ Մալկոմի փոխանցումից։ 72-րդ րոպեին Մալկոմը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 4-1։
























































