Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել է «Տորինոյին» և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
30-րդ րոպեին «Միլանի» պաշտպան Մալիկ Ցշաուն գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ 64-րդ րոպեին «Տորինոյի» պաշտպան Սաուլ Կոկո-Բասսին գրավել է դարպասը, սակայն գոլը չեղարկվել է: 68-րդ րոպեին հարձակվող Դուվան Սապատան կրկնապատկել է «Տորինոյի» առավելությունը։
«Միլանի» խաղացողները ոչ-ոքի են կորզել միայն խաղավարտին: 89-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել հարձակվող Ալվարո Մորատան, իսկ 90+6-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Նոա Օկաֆորը։
























































