Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը բացում է գոլերի հաշիվը 2024/25 մրցաշրջանում։
25-ամյա խաղացողը Լեհաստանի առաջնության 5-րդ տուրի «Լոձի» դեմ խաղի (դեռևս ընթացող) առաջին խաղակեսի 21-րդ րոպեին գլխի կատարած դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը` առաջ մղելով տանտերերին։
























































