Հռոմի «Լացիոն» պայմանագիր է կնքել Սենեգալի հավաքականի հարձակվող Բուլայե Դիայի հետ: 27-ամյա հարձակվողը նոր ակումբում հանդես կգա վարձավճարով։
Հռոմեացիները պարտավոր են գնել «Սալերնիտանայից» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը՝ վարձակալության ժամկետի ավարտից հետո։
Դիան «Սալերնիտանայում» հանդես էր գալիս 2022 թվականից՝ տեղափոխվելով «Վիլյառեալից»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։
Սակայն նախորդ մրցաշրջանի վերջում «Սալերնիտանան» լքեց Ա Սերիան՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի վերջին տեղը։
























































