«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Նաթանը նոր մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի իսպանական «Բետիսում»։
Այդ մասին հայտնում է Սևիլիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլացի ֆուտբոլիստն անցած ամառ էր «Բրագանտինոյից» 10 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Նապոլի»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 12 մլն եվրո։
























































