«Ալ-Նասրի» հարձակվող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն տրոլինգի է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի «Ալ-Տաավունի» դեմ հաղթական խաղից հետո։
Պորտուգալացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ հաղթական խաղում, որն ավարտվել է 2։0 հաշվով։ Սակայն 39-ամյա խաղացողը իր հասցեին գովեստի խոսքեր լսելու փոխարեն ծաղրանքի է ենթարկվել որոշ երկպագուների կողմից։
Ներկայացնում ենք պորտուգալացու հասցեին արված մի քանի ծաղրական մեկնաբանություններ։
«0 գոլ ԵՎՐՈ-2024-ում իրական մրցակիցների դեմ. նա կարող է գոլ խփել միայն Camel League-ում»․
«Սա նրա մակարդակն է, նա կարող է գոլ խփել միայն Սաուդյան Արաբիայում»․
«Տրիբունաներում երկրպագուներ չկան, վստա՞հ եք, որ նա գոլ խփեց»․
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում «Ալ-Նասրը» կխաղա «Ալ-Հիլալի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 17-ին։