«Չելսիի», «Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։
Արգենտինացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին», որտեղ նա աշխատել է 2023 թվականի ամառից մինչև 2024 թվականի մայիսը։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Ազնվականները» բոլոր մրցաշարերում անցկացրել են 51 հանդիպում, որոնցում հաղթել են 27 անգամ, 10 անգամ ոչ-ոքի են խաղացել և պարտվել 14 անգամ։
Նշենք, որ Պոչետինոն իր պրոֆեսիոնալ մարզչական կարիերայի ընթացքում երբեք չի գլխավորել ազգային հավաքական։
























































