Վոյցեխ Շչեսնին կարող է ավարտել կարիերան «Յուվենտուսից» հեռանալուց հետո։
Այսօր թուրինյան ակումբը հայտարարեց դարպասապահի հետ կողմերի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ Շչեսնին մտածում է կարիերան ավարտելու մասին, եթե համապատասխան առաջարկ չստանա։
Հաղորդվում է, որ «Մոնցան» և «Ալ Նասրը» վերջին շաբաթների ընթացքում շփվել են դարպասապահի հետ:
























































