«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր կարծիքն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայում «Օրդաբասիի» հետ առաջիկա խաղի մասին։
«Կաշխատենք փակել Լուկաս Վիլելայի կորուստը (ֆուտբոլիստը վնասվածք է ստացել): Միշտ գտել ենք ելք, կաշխատատենք այս անգամ էլ գտնել։ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է, լավ մարզավիճակում էր։ Դժվար հարց է։
Գիտենք՝ վաղն ինչ է մեզ սպասվում։ Եթե դու անակնկալի ես գալիս հանդիպման ժամանակ, ուրեմն ինչ-որ բան ճիշտ չես արել։ Մենք պատրաստ ենք վաղվա խաղին։ Մրցակիցը փորձելու է փրկել խաղը, բարձրահասակ ֆուտբոլիստներ ունեն, փորձելու են խաղալ բարձրից։ Ամենամեծ սխալը կլինի, եթե մենք փորձենք հաշիվ պահել»,- ասել է Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
ԿԼ-ի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Օրդաբասի» հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 15-ին, ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր «Նռնագույնների» նվազագույն հաշվով տարած հաղթանակով՝ 1-0։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․