«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» և Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիխտի տեղափոխության մասին։
25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ տրանսֆերի գումարը կազմել է 45 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն բոնուսներ։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է նաև Մյունխենի «Բավարիայի» ևս մեկ պաշտպանի՝ Նուսաիր Մազրաուիի հետ պայմանագիր կնքելու մասին։
Մարոկկացին անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսը՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 15 մլն եվրո։

























































