«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում», գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը բանավոր համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։
33-ամյա իսպանացին բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Դե Խեան ազատ գործակալի կարգավիճակում էր 2023 թվականի ամառից, երբ ավարտվեց նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
























































