Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն ԱՄՆ-ի հավաքականի նոր գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան ներկայումս դիտարկում է Մ20 տարեկանների հավաքականը գլխավորող Մայքի Վարասին ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնում նշանակելու տարբերակը, որին հետո կարող է փոխարինել Մաուրիսիոն։
Արգենտինացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին», որտեղ նա աշխատել է 2023 թվականի ամառից մինչև 2024 թվականի մայիսը։