Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ընդգրկվել է «Ֆերենցվարոշի» հայտացուցակում՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի 3-րդ դանիական «Միդտյուլանդի» հետ հանդիպումների համար։
Սևիկյանն ու Ֆորչուն Բեսսին թիմի հայտացուցակում փոխարինել են Օուսու Կվաբենային և Բարնաբաշ Վարգային՝ վերջինս դիմածնոտային կոտրվածքներ էր ստացել ԵՎՐՈ-2024-ի ժամանակ։
«Ֆերենցվարոշի» առաջին հանդիպումը «Միդտյուլանդի» հետ կկայանա վաղը՝ օգոստոսի 6-ին, Դանիայում։
Հիշեցնենք, որ Էդգարը վնասվածքի պատճառով բաց էր թողել որակավորման երկրորդ փուլը։ Նա չի խաղացել նաև Հունգարիայի առաջնության առաջին տուրերում։ Սակայն, բարեբախտաբար, հայ ֆուտբոլիստն արդեն ապաքինվել է և թիմի հետ մեկնել է Դանիա։
























































