«Մանչեսթեր Սիթին» ընկերական խաղում հաղթել է «Չելսիին». հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով։
Խաղը կայացել է Կոլումբուսի (ԱՄՆ) Օհայո մարզադաշտում։
«Քաղաքաբնակների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, ևս մեկ գոլ խփեց Օսկար Բոբը։ «Չելսիի» կազմում գոլի հեղինակ դարձան Ռահիմ Ստերլինգը և Նոնի Մադուեկեն:
«Չելսին» օգոստոսի 7-ին ընկերական խաղ կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ։ Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 10-ին կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
























































