«Ինտեր Մայամին» հայտարարել է հարձակվող Ռոբերտ Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Նոր պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանի համար և ներառում է այն ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ։
Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը MLS է տեղափոխվել 2022 թվականին, որտեղ նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։
























































