2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հաղորդակցության գծով տնօրեն Անն Դեսկամը ներողություն է խնդրել Հարավային Սուդան-Պուերտո Ռիկո բասկետբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրի խաղում (90:79) տեղի ունեցած միջադեպի համար։
Երեկ՝ հուլիսի 28-ին, հանդիպումից առաջ կազմակերպիչները Հարավային Սուդանի օրհներգի փոխարեն սխալմամբ հնչեցրել Սուդանի օրհներգը։ Հարավային Սուդանի երկրպագուները, որոնք ներկա էին հանդիպմանը, շտապել են իրենց դժգոհությունն արտահայտել՝ ծածանելով դրոշները և սուլելով այնքան մինչև սխալ միացված հիմնը դադարեցվի։
«Մենք ներողություն ենք խնդրում»,- ասել է Դեսկամը մամուլի ասուլիսում:
Նշենք, որ Հարավային Սուդանը Սուդանից անկախացել է 2011 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով և ունի իր հիմնը։
























































