Աշխարհի հնգակի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանը դարձել է օլիմպիական չեմպիոն 400 մետր կոմպլեքս մրցահերթում։ Նա օլիմպիական ռեկորդ սահմանեց՝ տարածությունը հաղթահարելով 4․02,95 ժամանակում։ Արծաթե մեդալը նվաճեց ճապոնացի Տոմոյուկի Մացուշիտան (4.08,62): Բրոնզը՝ ԱՄՆ ներկայացուցիչ Կարսոն Ֆոսթերը (04․08,66)։
Նշենք, որ նախորդ օլիմպիական ռեկորդը պատկանում էր Մայքլ Ֆելփսին 2008 թվականի Օլիմպիական խաղերում։
2024 թվականի Օլիմպիական խաղերը կտևեն մինչև օգոստոսի 11-ը։
























































