Փարիզում մեկնարկել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Առաջին ալիքի եթերում:
Դրոշների շքերթն իրականացվել է Սեն գետի վրայով. մասնակից երկրների պատվիրակները նավերով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել ներկաներին:
ՀՀ դրոշակակիրները բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանն են:



































































