Ավարտին է մոտենում Հյուսիային Իռլանդիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի Մ19 առաջնությունը։
Այսօր կիսաեզրափակիչի առաջին խաղում հանդիպեցին Իսպանիայի և Իտալիայի հավաքականները։
Հանդիպումն ավարտվեց մրցաշարի գործող չեմպիոնների՝ իտալացիների պարտությամբ՝ 0-1 հաշվով։ Իսպանացիների կազմում միակ գոլը լրացուցիչ ժամանակում խփեց Ֆորտունին։
Եզրափակիչի մյուս մասնակիցը կորոշվի Ֆրանսիա-Ուկրաինա խաղում։
























































