Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Ռոմարիոն խոսել է «Սելեսաոյի» առաջատար Նեյմարի մասին։
«1970-ին Պելեն էր, 1994-ին՝ Ռոմարիոն, 2002-ին՝ Ռոնալդոն։ Եթե Բրազիլիան չխաղա Նեյմարի համար, նրանք ոչինչ չեն հաղթի։ Նրանք արդեն մասնակցել են երկու-երեք Աշխարհի առաջնությունների և ոչնչի չեն հասել: Որքան չհասկանան, որ Նեյմարը որոշիչ ազդեցություն ունի, նրանք կշարունակեն խայտառակվել»,- ասել է բրզիլացի նախկին հարձակվողը։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը առանց Նեյմարի կարողացավ հասնել 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Ուրուգվայի հավաքականին։