Շոտլանդական «Սելթիկը» հայտարարել է Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելի հետ պայմանագիր կնքելու մասին։
37-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել Գլազգոյի ակումբի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բրենդան Ռոջերսի թիմում դանիացին կփոխարինի Ջո Հարտին, ով կարիերան ավարտեց նախորդ մրցաշրջանի վերջում։
Կասպեր Շմեյխելը նախորդ մրցաշրջանն անցկացրել է բելգիական «Անդերլեխտում», որի հետ չի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվել էր հունիսին։ «Սելթիկը» ֆուտբոլիստին ձեռք է բերել ազատ գործակալի կարգավիճակով։ Փորձառու դարպասապահն առավել հայտնի է «Լեսթերում» իր ելույթներով, որտեղ նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 480 հանդիպում:
























































