Կոլումբիայում Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, որում ազգային հավաքականը պարտվել է Արգենտինային (0։1) ծագած տարբեր կռիվների պատճառով մահացել է 5 մարդ՝ ձերբակալվել ավելի քան 20 անձ։ Այս մասին Caracol հեռուստաալիքի եթերում ասել է Կոլումբիայի ազգային ոստիկանության ղեկավար Նիկոլաս Ռոխասը ։
«Ընդհանուր առմամբ ամբողջ երկրում ստացվել է ավելի քան 5 հազար ահազանգ՝ կապված ծեծկռտուքի և զանգվածային տարբեր անկարգությունների հետ։ Այս պահին հաստատված տեղեկությունների համաձայն ծեծկռտուքի 1322 դեպք է գրանցվել՝ որոնցից 26 ավարտվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Առայժմ ձերբակալվածների թիվը կազմում է 25 հոգի, բայց այն դեռ կարող մեծանալ»,- ասել է Ռոխասը։
Նշվում է, որ ծեծկռտուքների հետևանքով 4 մարդ մահացել է երկրի մայրաքաղաք Բոգոտայում, ևս մեկը՝ Իբագեում։ Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի գիշերը Կոլումբիայի հավաքականը մրցաշարի եզրափակիչում պարտվեց Արգենտինային (0:1)