Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերն ԱՄՆ Շառլոտ քաղաքի Bank of America ստադիոնի խաղադաշտում կայացել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի երրորդ տեղի համար խաղը, որում Ուրուգվայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով առավելության է հասել Կանադայի նկատմամբ:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ 11-մետրանոցներով Ուրուգվայն ուժեղ է գտնվել 4:3 հաշվով:
Խաղի ութերորդ րոպեին հանդիպման առաջին գոլը խփել է Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը։ 22-րդ րոպեին կանադացի կիսապաշտպան Իսմայիլ Կոնեն հավասարեցրել է հաշիվը։ 80-րդ րոպեին հարձակվող Ջոնաթան Դեյվիդն առաջ է մղել Կանադային։ 90+3-րդ րոպեին հարձակվող Լուիս Սուարեսը կրկին հավասարություն է հաստատել ցուցատախտակի վրա:
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները: Վճռորոշ է եղել Կանադայի հավաքականի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի վրիպումը:
11 մետրանոց հարվածաշար՝
Ջոնաթան Դավիդ (Կանադա)՝ 1:0,
Ֆեդերիկո Վալվերդե (Ուրուգվայ)՝ 1:1,
Մոիս Բոմբիտո (Կանադա)՝ 2:1,
Ռոդրիգո Բենտանկուր (Ուրուգվայ)՝ 2:2,
Իսմայել Կոնե (Կանադա)՝ 2:2,
Խորխիան դե Արասկաետա (Ուրուգվայ)՝ 2:3,
Մաթյե Շունյեր (Կանադա)՝ 3:3,
Լուիս Սուարես (Ուրուգվայ)՝ 3:4,
Ալֆոնսո Դեյվիս (Կանադա)՝ 3:4.