Ռուսաստանի 2024 թվականի Սուպերգավաթի խաղում «Զենիթը» 4-2 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»։
Սանկտ Պետերբուրգի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մաքսիմ Գլուշենկովը, ևս մեկական գոլ խփեցին Ռոդրիգաոն ու Վենդելը։
Կրասնոդարյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Նիկիտա Կրիվցովը և Ֆեդոր Սմոլովը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Զենիթը» 9-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի Սուպերգավաթը։ Սանկտ Պետերբուրգի թիմը 5-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսը:
























































