Կասպեր Շմեյխելը շուտով նոր ակումբ կունենա։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, դանիացին համաձայնեցրել է պայմանագիրը «Սելթիկի» հետ։
Պայմանագիրը կտևի մեկ տարի և ներառում է երկարաձգման տարբերակ։
Շմեյխելը 17 տարի անց կվերադառնա Շոտլանդիայի առաջնություն։ 2007 թվականին նա վարձավճարով հանդես է եկել «Ֆալկիրկում», երբ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ էր։
Նա Դանիայի հավաքականի հիմնական դարպասապահն է արդեն 17 տարի, որի կազմում անցկացրել է 105 հանդիպում։