Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» պատասխան հանդիպման մուտքը կլինի ազատ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ձեր աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար: Կհանդիպենք»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։