Ղազախստանի դեմ խաղում Հայաստանի կանանց հավաքականին հաղթանակ պարգևած Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը մեկնաբանություն են տվել ՀՖՖ մամուլի քարտուղարությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր 2:1 հաշվով հաղթել է Ղազախստանին՝ տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ Եվրո-2025-ի ընտրական փուլում:
Կանանց Հայաստանի հավաքականը, 4-րդ խմբում տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ իր ակտիվում այժմ արդեն ունի 6 միավոր և բարձրացել է երկրորդ հորիզոնական։ Վեց միավոր ունի նաև մրցաշարային աղյուսակի առաջատար Ռումինիայի ընտրանին, Բուլղարիան երրորդն է՝ երեք միավորով, Ղազախստանը՝ չորրորդը։
ԵՎՐՈ 2025-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճում են խմբում առաջին տեղը գրաված թիմներն ու երկրորդ արդյունքն ունեցող լավագույն երեք ընտրանիները։
























































